«Այբ»–ի աշակերտները պետք է համապատասխանեն որոշ չափանիշների. Տեր Մեսրոպ քահանա Արամյան
Երևանի «Այբ» ավանում կառուցված ավագ դպրոցում սովորելու համար աշակերտները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Աշակերտները նախքան մեզ մոտ ընդունվելը մեկ տարի դասընթացներ են անցել, այնուհետև բարդ քննություններ հանձնել և հարցազրույց անցել»,– ասաց նա:
«Ուսուցիչները ևս պետք է համապատսխանեն մեր չափանիշներին: Դպրոցը մյուսներից առանձնանում է իր առանձնահատուկ միջավայրով»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Երևանում բացվեց Այբ կրթական ավանի առաջին բաղադրիչը` «Այբ» ավագ դպրոցը: Ավանում պետք է գործեն նաև միջին և կրտսեր դպրոցներ, որոնք կկառուցվեն երկուսից երեք տարվա ընթացքում: Այստեղ գործելու է նաև մանկապարտեզ:
Մինչև Թարգմանչաց տոնը ավանում կկառուցվի նաև Սրբոց թարգմանչաց եկեղեցի, որի ճարտարապետական հայեցակարգի վերաբերյալ այսօր բաց մրցույթ հայտարարվեց:
Մրցույթի մասին բոլոր մանրամասներին կարելի է տեղեկանալ www.holytranslators.com կայքից:









