Գազի պայթյուն Աստրախանում. փլատակների տակ դեռ մարդիկ կան (տեսանյութ)

15:57 • 27.02.12

Ռուսաստանի Աստրախան քաղաքում գազի պայթյունի պատճառով փլվել է քաղաքի կենտրոնում գտնվող ինը հարկանի բնակելի շենքի մոտքերից մեկը: Բնակիչների խոսքով փլատակների տակ են հայտնվել նաև նրանք, ովքեր առաջին իսկ րոպեներին փորձել են օգնել տուժածներին, գրում է lifenews.ru-ն:

«Սկզբում պայթյունը որոտացել է երրորդ հարկում: Քանդվել է պատը և դրա ծանրությունից փլուվել է նաև առաջին և երկրորդ հարկերի բնակարանները: Երբ մի քանի անցորդներ հասել են օգնության, այդ պահին փլուզվել են նաև վերևի հարկերը», - պատմել է ականատեսներից մեկը:

Տուժածների թիվը հասել է 11-ի, 6 հոգու շտապ հոսպիտալացրել են, այդ թվում երկու երեխայի: Նրանք ստացել են ծանր վասվածքներ, այդ թվում` կոտրվածքներ և այրվածքներ: Եվս մեկ կին անհայտ կորած է, հարազատները փաստում են, որ վիրահատությունից հետո նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: