Չինացի պատգամավորներն ավելի շատ գումար են վաստակում, քան կոնգրեսականներն ու Օբաման
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70 ամենահարուստ պատգամավորները 2011թվականին ավելի շատ գումար են վաստակել, քան Միացյալ Նահանգների 535 կոնգրեսական, նախագահը, նախարարների կաբինետն ու Գերագույն դատարանի անդամները միասին վերցրած:
Hurun Report-ի տվյալների համաձայն` նախորդ տարեվերջին 70 ամենահարուստ չինացի պատգամավորների ընդհանուր կարողությունը գնահատվել է 565.8 մլրդ յուան (89.8 մլրդ դոլար): 2011թ. նրանց հաջողվել է մեծացնել իրենց կարողությունը 11.5 մլրդ դոլարով:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, անցած տարի Միացյալ Նահանգների օրենսդիր, դատական ու գործադիր մարմնի 660 ամենահարուստ ներկայացուցիչներն աշխատել են 7.5 մլրդ դոլար:
Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենահարուստ ներկայացուցիչը Wahaha ըմպելիքների արտադրության տնօրենների խորհրդի նախագահ Ցզուն Ցինհոուն է` 68 մլրդ յուան կապիտալով:
Չինական խորհրդարանն ունի մոտ 3.000 անդամ:









