Հյուսիսային Օսիայում եհովայի վկան սպանել է ընտանիքին` աշխարհի վերջի պատճառով
Հյուսիսային Օսիայում 52-ամյա եհովայի վկան սպանել է իր ամբողջ ընտանիքին և փորձել է ինքնասպանություն գործել` իր կարծիքով` մինչ աշխարհի վերջը վրա կհասնի: Այս մասին տեղեկացնում է lifenews.ru-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել Վլադիկավկազ քաղաքի մերձակա բնակավայրերից մեկում: Թեյմուրազ Բեդոշվիլին մորթել է իր 85 ամյա մորը, 21-ամյա բարեկամուհուն և 50-ամյա հարազատ եղբորը: Չարագործությունից հետո Բեդոշվիլին ինքնասպանության անհաջող փորձ է կատարել:
Նա մի քանի տարի է, ինչ Եհովայի վկաների աղանդի հետևորդ է, որում փորձել է ներգրավել նաև իր ընտանիքի անդամներին:
Տեղի իրավապահների փոխանցմամբ` նա ակտիվ աղանդավոր է, շրջել է փողոցներում և համապատասխան գրականություն տարածել: Վերջին շրջանում հաճախ է խոսել աշխարհի վերջի մասին: Իսկ սեփական ընտանիքի վախճանի մասին հոգացել է դանակով գիշերը, երբ տնեցիները քնած են եղել: Մայրն ու բարեկամուհին մահացել են տեղում:









