Սիրիայի բնակչության 90%-ն աջակցու՞մ է նոր սահմանադրությանը
Սիրիայի նոր Սահմանադրությանն աջակցում է հանրաքվեի երեկ անցկացված հանրաքվեի մասնակիցների 89.4%-ը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական հեռուստաալիքի, քվեարկությանը մասնակցել է բնակչության 57.4%-ը:
Սիրիայում կիրակի անցկացվել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե, որի գլխավոր դրույթն ութերորդ հոդվածի վերացումն է, որը վերաբերում է նախագահ Ասադի ղեկավարած «Բաաս» («Վերածնունդ») կուսակցության իշխող դերին: Այս հոդվածի փոխարեն, փաստաթուղթն բոլոր քաղաքական կուսակցությունների հավասարություն է առաջարկում:









