NEVER AGAIN. ֆլեշմոբ` Ծիծեռնակաբերդում

21:40 • 27.02.12

Քիչ առաջ ավատրվեց «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած ֆլեշմոբ ակցիան, նվիրված Սումգաիթի ջարդերի 24 ամյա տարելիցին:

Ակցիայի մասնակիցները ջահերով կանգնել են անգլերեն «NEVER AGAIN» բառերի տեսքով:

Կազմակերպիչները մեզ հետ զրույցում ասացին, որ այս կերպ տեղի ունեցած ողբերգության դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում համայն աշխարհի առջև, ինչպես նաև հարգանքի տուրքը մատուցում զոհվածների առջև:

Մինչ ակցիայի սկիզբը մասնակիցները հավաքվեցին Մարզահամերգային համալիրի մոտ, և այնտեղից վառված մոմերով բարձրացան և հարգանքի տուրք մատուցելու եղեռնագործությանը զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, 24 տարի առաջ այս օրերին 100-ից ավելի հայ սպանվեց, ավելի քան 50 հայ էլ վնասվածքներ ստացան, սակայն կարողացան գաղթել Հայաստան: