ԱՄՆ-ը նոր ռմբարկու ինքնաթիռ է արտադրում
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել նոր հեռահար ռմբարկու ինքնաթիռի ստեղծման ծրագրի իրականացումը:
«Ծրագրի իրականացումն արդեն մեկնարկել է, ռմբակոծչի արժեքն ու պահանջները Պպաշտպանության նախարարն է սահմանել, մենք գործում ենք առաջադրանքի համաձայն»,- ամերիկյան DoD Buzz ամսագրի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր քարտուղար Մայքլ Դոնլին:
Պարբերականը հավելում է, որ նոր ինքնաթիռի նախագծի համար մրցույթ է հայտարարվելու, որի ժամանակ զինվորականներն ընտրելու են իրենց պահանջներին հնարավորինս համապատասխանող նախատիպը:
Թե կոնկրետ ինչ ընկերություններ են մասնակցելու մրցույթին, չի հաղորդվում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, թե նոր ռմբարկու ինքնաթիռի նախագծման և արտադրման ծրագրի արժեքը 40-50 մլրդ դոլար է կազմելու, իսկ մեկ ինքնաթիռի գինը չի գերազանցելու 550 մլն դոլարը:
Սպասվում է, որ նոր ռմբակոծիչը փոխարինելու է արդեն հնացած B-52 Stratofortress և B-2 Spirit ռմբակոծիչներին:









