Կոստա Կոնկորդիայի երկվորյակ զբոսանավը կորցրել է կառավարումը Սեյշելների մոտ
Սեյշելյան կղզիների մոտ «Կոստա Ալլեգրա» զբոսանավի վրա հրդեհ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` զոհեր չկան, հրդեհը մարվել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Զբոսանավում մոտ 1000 ուղևոր կա:
Հաղորդվում է, որ «Կոստա Ալլեգրա» նավը Իտալիայի ափերի մոտ խորտակված «Կոստա Կոնկորդիա» նավի նմանակն է և պատկանում է նույն ընկերությանը:
Ներկայում «Կոստա Ալլեգրա»-ն հայտնվել է անկառավարելի դրեյֆի մեջ:









