Արևելյան Աֆրիկայի գլխավոր ինտերնետ մալուխը կտրել են… խարիսխով

00:46 • 28.02.12

Քենիայի Մոմբասա նավահանգստում խարիսխ գցելու ժամանակ նավերից մեկը վնասել է Արևելյան Աֆրիկայի երկրներին ինտերնետ կապ մատակարարող ստորջրյա գլխավոր մալուխը:

Դա տեղի էր ունեցել անցած շաբաթվա վերջին: Դրանից հետո արդեն մի քանի օր է հեռահաղորդակցության ծառայությունների ինժեներներն աշխատում են վերականգնել կապը:

Խարսխի պատճառով ինտերնետ կապից զրկված են Քենիան, Ռուանդան, Բուրունդին, Ուգանդան, Էթովպիան, Տանզանիան: