Լեհաստանում մի ամբողջ կամուրջ է գողացվել
Լեհաստանի հարավ – արևմուտքում համարձակ գողերը մասնատել են և որպես ջարդոն վաճառել` տեղի հանքին պատկանող, գործող երկաթյա կամուրջը` հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Վրոցլավի մարզի ոստիկանությանը:
2 հանցագործները կարողացել են երկաթի ջարդոնի ընդունման կետ տեղափոխել մասնատված կամուրջը` գրեթե ամբողջությամբ:
Գողերը պատահաբար են բռնվել. ջարդոնի վերջին խմբաքանակի տեղափոխման ժամանակ սակայն նրանց մեքենան ճանապարհին խափանվել է: Հանքի անվտանգության ծառայությունը նկատել է ճամփեզրին կայանված կասկածելի բեռնատար ավտոմեքենան և ոստիկանություն կանչել: Ժամանած իրավապահներին` բեռնատարի վարորդը և ուղևորը հայտնել են, որ երկաթ են տեղափոխում դեպի ջարդոնի ընդունման կետ, սակայն չեն ասել, թե որտեղից է այն:
Գողոնով բռնված «երկաթահատները» ձերբակալվել են: Նրանց 5 տարի ազատազրկում է սպառնում: Ոստիկանությունը կարողացել է վերադարձնել նաև որպես ջարդոն հանձնված կամուրջը:









