Ռուսաստանում պատանին մահացել է պարկուրի մարզման ժամանակ

20:43 • 27.02.12

Ռուսաստանի Կիրով քաղաքում, 7-րդ դասարանցի մի պատանի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է տեղի կենտրոնական հիվանդանոց, ուր` կարճ ժամանակ անց մահացել է` հաղորդում է Life News-ը:

Նրա դասընկերները ոստիկաններին հայտնել են, որ վայր ընկած պատանին կամրջի վրա ակրոբատիկ հնարքներ է արել, ձեռքերը սայթաքել են և նա կամրջից վայր է ընկել:

«Զոհվածի համադասարանցիները, վտանգելով իրենց կյանքը վազել են գետի սառույցի վրա: Տղան դեռ շնչել է: Ընկերները ոստիկանություն և շտապօգնություն են կանչել, սակայն` ճանապարհին ուշքի չգալով, 13-ամյա պատանին մահացել է», - ասել է իրավապահներից մեկը:

Հայտնի է, որ զոհված պատանին ապահով ընտանիքից էր և զբաղվում էր էքստրեմալ մարզաձևերով: