Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
08:10 • 21.02.13Համացանցը ուղեղի վրա թմրանյութի պես է ազդում. հետազոտությունԲժշկության մեջ դեռևս «ինտերնետ կախվածություն» եզրը գրանցված չէ, սակայն ԱՄՆ-ում արդեն կլինիկաներ կան, որոնք այդ հիվանդությունից բուժում են առաջարկում:
02:05 • 21.02.13Մանրէները դաշինքներ են կազմում ձրիակերներից պաշտպանվելու համար. հետազոտությունՄանրէների նման ռազմավարությունը հնարավորություն է տալիս պաշտպանվել թշնամիներից և արագ արձագանքել հակաբիոտիկների հայտնվելուն: Այդպիսի միջոցառումներով՝ մանրէները կարողանում են չեզոքացնել շատ վտանգներ:
00:12 • 21.02.13Արդյո՞ք կանայք «մատնում են» իրենց՝ էլեկտրոնային նամակներում հույզ արտահայտող հավելյալ նշաններով. Business InsiderՍմայլիկներ, բացականչության նշաններ և ամեն տեսակ այլ նշաններ, որ կիրառում են կանայք էլեկտրոնային նամակագրության մեջ. գիտնականները փորձել են հասկանալ՝ ինչ են ուզում կանայք:
22:00 • 20.02.13Ինչպես Երկիրը պաշտպանել երկնային մարմիններից. The IndependentՀամակարգը կկարողանա բացահայտել ոչ մեծ երկնային մարմինները` 45մ տրամագծով, որոնք կարող են ոչնչացնել քաղաքներ` դրանց Երկրին մոտենալուց 1 շաբաթ առաջ, իսկ 137մ տրամագծով աստերոիդները` երեք շաբաթ առաջ:
21:50 • 20.02.13Կողմնացույց, «հանրագիտարան», «բառարան», տեսախցիկ և այլն. ինչ կարելի է անել Google-ի ակնոցով (լուսանկարներ, տեսանյութ)Google-ը տարածել է գեղեցիկ լուսանկարների ու տեսանյութերի շարք, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել, թե մարդ ինչ կարող է Google Glass-ով: Պարզվում է՝ շատ բան և միանգամից:
17:25 • 20.02.13Միլները, Ցուկերբերգը և Բրինը բժշկության ոլորտում բացահայտումների համար մրցանակ են հիմնել«Հիվանդությունների բուժումը պետք է ավելի բարձր գնահատվի, քան հաջողված հարվածը սպորտում»,- ասել է մրցանակի համահիմնադիր Սերգեյ Բրինը։
11:28 • 20.02.13Գիտնականները պարզել են՝ ինչու են երեխաների մոտ ընթերցանության խնդիրներ առաջանումՄասնագետներն ուսումնասիրել են 100 աշակերտի և հանգել այն եզրակացության, որ լավագույն կարդացողների մոտ հնչյունների կոդավորումն իրականացվում է ավելի մեծ հաջորդականությամբ, քան անվարժ կարդացողների մոտ։
08:49 • 20.02.13Apple-ը, Facebook-ն ու Twitter-ը ենթարկվել են վիրուսային հարձակմանՎիրուսային հանձակումն իրագործած հաքերները արևելյան Եվրոպայի երկրներից են։ Ինչպես հայտնել է Apple-ի ներկայացուցիչը, ըստ նախնական տվյալների, հաքերներին չի հաջողվել շատ կարևոր տեղեկություններ ստանալ։
08:19 • 20.02.135 այլընտրանք, որոնք թույլ կտան անվտանգություն և առանձնություն պահպանել համացանցումGoogle-ի, Facebook-ի, Skype-ի և այլնի այլընտրանքները, որոնք իրենց անվտանգությամբ ու առցանց առանձնությամբ մտահոգված օգտատիրոջը թույլ կտան զերծ մնալ «կառավարական հետապնդումներից»:
23:35 • 19.02.13Սննդում առկա քիմիական նյութերը հանգեցնում են քաղցկեղի, ասթմայի և աուտիզմի. ՄԱԿ-ի զեկույցՓաստաթղթում ասվում է, որ սննդում առկա սինթետիկ քիմիական նյութերը կապված են հորմոնալ քաղցկեղի, շաքարախտի, ասթմայի, Ալցհեյմերի սինդրոմի, անպտղության և սաղմնաշին շեղումների առաջացման հետ:
21:59 • 19.02.13NASA-ի կապը միջազգային տիեզերակայանի հետ խափանվել էԿապի կորուստն աննախադեպ միջադեպ չէ, սակայն մասնագետների համար անհանգստանալու լրջագույն պատճառ է: Ներկայում NASA-ն ջանք չի խնայում խափանումը վերացնելու համար:
21:45 • 19.02.13ԱՄՆ-ը զինվում է նոր սերնդի Excalibur կառավարվող հրետանային արկերովՆոր արկերը պահպանել են նախկին հեռահարությունը` 50կմ, սակայն դրանց ճշտությունը զգալիորեն աճել է: Այժմ բոլոր Excalibur արկերը ոչ ավել քան 4 մ են հեռանում նախանշված թիրախից:
21:30 • 19.02.13Apple MacBook Air-ը կհամալրվի Retina էկրանովRetina դիսփլեյը շարունակում է իր ուղին Apple-ի մի շարք մոդելների շարքում: Անցյալ տարի այն հայտնվեց MacBook Pro նոթբուքի վրա, ինչպես նաև տեղ գտավ iPhone-ում, iPod Touch-ում և վերջին սերնդի iPad-ում:
18:34 • 19.02.13Օբաման ցանկանում է 3 մլրդ դոլարով ստեղծել մարդկային ուղեղի քարտեզըԱնցած շաբաթ Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ ուղեղի հետազոտության բնագավառը հենց այն ոլորտն է, որտեղ կառավարությունը պետք է ներդրումներ կատարի։
13:19 • 19.02.13Samsung-ի նոր Galaxy S 4 սմարթֆոնը վաճառքի կհանվի ամենաուշն ապրիլինՀարավկորեական Samsung ընկերության հաջորդ սմարթֆոնի՝ Galaxy S 4-ի, մասնավորապես՝ դրա էկրանի չափերի և վաճառքի հանվելու ժամկետի վերաբերյալ որոշ ուշագրավ մանրամասներ են պարզվել։
