Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
14:36 • 05.11.12Samsung-ը 5 ամսում 30 մլն-ից ավելի Galaxy S III սմարթֆոն է վաճառել20 մլն-ի վաճառքի շեմն ընկերությունը հաղթահարել էր դեռ սեպտեմբերին. դա նշանակում է, որ ևս 10 մլն սմարթֆոն վաճառելու համար Samsung-ից ընդամենը 1.5 ամիս է պահանջվել։
10:32 • 05.11.12Ավստրալացի գիտնականները սկսել են կանանց համար «Վիագրա»-ի փորձարկումներըTefina-ի ստեղծողների խոսքով՝ քթանցքերի հատվածում քսելուց մի քանի վայրկյան անց գելը ներծծվում է, սակայն դրա ազդեցությունը տևում է մի քանի ժամ։
01:05 • 05.11.12Ճապոնացին 123 մլն դոլարով աճուրդի է հանել Երկիր մոլորակըՀամացանցում զետեղած իր հայտարարության մեջ հնարամիտ ճապոնացին նաև նշել է, որ «գնված ապրանքը ետ չի ընդունվում»։
23:29 • 04.11.12Մեքսիկական iFone-ը դատական հաղթանակ է տարել ամերիկյան iPhone-ի նկատմամբԱմերիկյան Apple ընկերությունը դատարանում պարտություն է կրել մեքսիկական iFone հեռահաղորդակցության ընկերությունից, որը նրանից պահանջում է իր վաճառքի եկամուտների 40 տոկոսը:
15:25 • 04.11.12Իրանը պնդում է, որ անձայն և ուղղահայց թռչող անօդաչու սարք է ստեղծելԻրանական ԶԼՄ-ները պնդում են, թե Իրանը ստեղծել է աշխարհում առաջին ուղղահայաց թռչող, ուղղահայաց վայրէջք կատարող և անձայն թռիչքիհնարավորությամբ անօդաչու սարքը:
11:26 • 04.11.12ԱՄՆ ընտրություններին ընդառաջ Twitter-ը քաղաքական ակտիվության քարտեզ է թողարկելՔարտեզը ներկայացնում է, թե նախագահի թեկնածուների պաշտոնական էջերից ում գրառումներն են ամենաշատ և ամենաքիչ հայտնի այս կամ այն նահանգում։
23:05 • 03.11.12Սմարթֆոնները նպաստում են պատանիների սեռական հաջողությանը. սոցիոլոգներԿալիֆոռնիայի համալսարանի մասնագետները կարծում են, որ սմարթֆոնի առկայությունը պատանուն առավել հնարամիտ չի դարձնում, սակայն նրան առավել շատ հնարավորություններ է տալիս արկածախնդրության համար:
21:30 • 03.11.12Porsche-ն McLaren MP4-12C-ին մրցակից նոր սուպերմեքենա է ստեղծում (լուսանկարներ)Նորույթը կստանա 4,6 լիտր ծավալով բենզինային V8 շարժիչ, որը ավելի քան 580 ձիաուժ հզորություն կունենա: Կանգնած վիճակից մինչև 100կմ/ժ արագության մեքենան կհասնի մոտ 3 վայրկյանում:
19:59 • 03.11.12Հայաստանում ջրային պաշարները պակասում են. Հանրային խորհուրդը զեկուցել է նախագահին«Պաշարների թույլատրելի օգտագործումը նախատեսված է 1 մլրդ 226 մլն խմ, բայց այսօրվա վիճակում օգտագործվում է դրանից շատ՝ հատկապես ձկնային տնտեսությունների և ոռոգման նպատակով»։
19:40 • 03.11.12Հաքերական խմբավորումը Ռուսաստանի կառավարությանը պատերազմ է հայտարարելGhostShell-ը իր արարքը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը «շատ երկար է կեղեքող պետություն եղել» և թաղված է կորուպցիայի մեջ, իսկ նրա քաղաքացիները «ստիպված են ապրել մնացյալ աշխարից մեկուսացման մեջ»:
17:58 • 03.11.12Եթե չուժեղացնենք գիտությունը` կկորցնենք պետականությունը. գիտնական«Երկրի ռեալ տնտեսական զարգացում կամ աճ չկա: Դրա ավելացման հույսը պետք է կապել գիտության հետ: Այդպիսի փորձ կիրառում են այնպիսի երկրներ, որոնք չունեն շատ բնական ռեսուրսներ»,- ասում է Արթուր Իշխանյանը:
17:38 • 03.11.12Բրիտանացի դպրոցականը մոտ 1 մլն դոլար է ստացել iPhone-ի համար բացառիկ հավելված մշակելու համար«Ես որոշեցի, որ հեռախոսի փոքրիկ էկրանից մեծ տեքստեր կարդալն այդքան էլ հարմար չէ, այդ իսկ պատճառով ստեղծեցի այնպիսի մի ծրագիր, որն ամփոփում է գրառումները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։
15:33 • 03.11.12Curiosity մարսագնացը Մարսի մթնոլորտում մեթան չի հայտնաբերելՄթնոլորտի մասին տվյալները, որոնք հավաքվել են SAM (Sample Analysis at Mars) սարքի օգնությամբ, կօգնեն գիտնականներին գտնել պատճառը, թե ինչու է Կարմիր մոլորակը կորցրել իր երբեմնի հագեցած մթնոլորտը։
08:15 • 03.11.12Nissan-ը ներկայացրել է թարմացված GT-R սուպերմեքենան (լուսանկարներ)Նոր GT-R-ը կատարելագործված դիմացի մեղմիչներ է ստացել,այլ սզպանակներ և ուժեղացված ուղղահայաց կայունացման կարգավորիչ, և հավելյալ փոփոխություններ են կատարվել լարված ոլորանների վրա կայուն դարձնելու համար:
00:43 • 03.11.12Եղունգները կրծող մարդիկ հոգեկան խանգարում ունեցողների ռիսկային խմբում են հայտնվելՄարդու մոտ սևեռուն, խանգարող կամ վախեցնող մտքեր են հայտնվում: Դրանք օբսեսիաներ են: Որպեսզի մարդը դրանցից ձերբազատվի, նա սկսում է անընդհատ ինքնամոռաց և ձանձրալի գործողություններ կատարել:
