Առաջին համարի ներքո ելույթ կունենա Պարգը. հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների ելույթների հերթականությունը

20:29 • 10.02.25

Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների ելույթների հերթականությունը։

Այսօր տեղի ունեցավ լրագրողների, ինֆլյուենսերների և «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները վիճակահանության միջոցով պարզեցին մրցույթի ելույթների հերթականությունը:

Առաջին համարի ներքո ելույթ կունենա Պարգը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների հետ հարցազրույցներն ու օրվա մանրամասները կարդացեք Tert.am Life-ի առաջիկա հրապարակումներում:

Հիշեցնենք՝ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես, համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և հենց հանդիսատեսն է ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ 

Առաջին համարի ներքո ելույթ կունենա Պարգը. հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների ելույթների հերթականությունը