Նեթբուք տարրական դասարանների աշակերտների համար

18:43 • 24.06.10

Ամերիկյան HP ընկերությունը հայտարարել է HP Mini 100e Education Edition դպրոցական նեթբուք թողարկելու մասին։ Սարքը կարժենա 300 դոլար, այն նախատեսված է տարրական դպրոցում սովորողների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։
HP Mini 100e–ի անկյունագիծը կազմում է 10,1 դյույմ, պատկերի պարզությունը՝ 1024/600 պիկսել։ Նեթբուքն օժտված է Intel Atom N455 պրոցեսորով և Intel NM10 Express միկրոսխեմայով, իսկ ստեղնաշարը պաշտպանված է հեղուկի ներթափանցումից։ Սարքը կշռում է 1,45կգ։
 

Նեթբուք տարրական դասարանների աշակերտների համար