Ստեղծվում է էրոտիկ դոմենային գոտի՝ .XXX
ICANN ձեռնարկությունը հավանություն է տվել .XXX էրոտիկ դոմենային գոտու ստեղծմանը։ Ինչպես հայտնում է BBC News-ը, նախնական համաձայնության մասին որոշումը կայացվել է հունիսի 25-ին Բրյուսելում կայացած ICANN-ի համաժողովում։
Այս որոշումը թույլ կտա սկսել դոմենային գոտու գրանցման գործընթաց։ Բայց մինչև այդ տեղի կուենանան քննարկումներ. ICANN-ը, որը դեմենների բաշխման համակարգի կանոնակարգիչ մարմինն է, պետք է համոզվի, որ դոմենի թողարկմանն աջակցում են այսպես կոչված «հասուն» զվարճանքների ճյուղերի ներկայացուցիչները։
Ըստ ICM Registry ընկերության, որը և դիմել է դոմենի գրանցման խնդրանքով, .XXX գոտում առաջին կայքերը կարող են հայտնվել 2011թ. սկզբին։ ICM-ն ընդհանուր առմամբ այս գոտում 110 հազար դոմենի գրանցման դիմում է ստացել։ Ըստ կազմակերպության՝ էրոտիկ և պոռնոգրաֆիկ ռեսուրսների համար առանձնացված դոմենային գոտին թույլ կտա ավելի լավ արգելափակել պարունակությունը այն լսարանից, որի համար դա նախատեսված չէ։










