iPhone 4–ը դեֆեկտ ունի

18:08 • 26.06.10

Ամերիկյան Apple ընկերությունը թողարկել է նոր iPhone 4–ի համար նախատեսված հրահանգների հատուկ գրքույկ, որում ասվում է, թե ինչպես պետք է պայքարել նոր սարքում հայտնաբերված թերության դեմ։ Ինչպես պարզվել է, հեռախոսը կորցնում է ազդանշանը, երբ սարքի ներքևի ձախ անկյունը դիպչում է ձեռքին։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

Ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը նոր iPhone 4 օգտագործողներին խուրհուրդ է տվել ուղղակի փորձել բռնել սարքն այնպես, որ ձեռքը չդիպչի կորպուսի մետաղական ժապավենի երկու ծայրերին։

Apple–ն առաջարկում է ևս մեկ տարբերակ ՝ գնել պլաստիկ շապիկ, որը կպաշտպանի ալեհավաքը։

Հիշեցնենք, որ նոր iPhone 4–ը վաճառքի է հանվել հունիսի 24–ին։ Ամբողջ աշխարհում Apple խանութների դիմաց մեծ հերթեր էին գոյացել։ Մեկ օր անց, սակայն, հայտնաբերված թերության հետ կապված բողոքի ալիք է բարձրացել հատկապես ձախլիկների շրջանում։

iPhone 4–ը դեֆեկտ ունի