Մյանմայում հազվագյուտ սպիտակ փիղ են բռնել

17:57 • 29.06.10

Մյանմայի (Բիրմա) արևմտյան Մոնգդո գավառում հազվագյուտ կենդանի են բռնել՝ սպիտակ փիղ։

Ինչպես հայտնում է BBC-ն, սպիտակ փղին, որը տեղացիների հավատալիքների համաձայն, հաջողություն է բերում, պետք է նվիրեն երկրի ղեկավար՝ գեներալ Տան Շվեին։

Սպիտակ փղերը միայն կոչվում են սպիտակ, իրականում նրանց կաշին հրակարմիր է, իսկ թաց ժամանակ՝ վարդագույն։

Մյանմայում հազվագյուտ սպիտակ փիղ են բռնել