Գիտնականը հայտարարել է, որ կոտրել է «Պլատոնի ծածկագիրը»
Ամերիկացի մաթեմատիկոս և գիտության տեսաբան Ջեյ Քենեդին հայտարարել է, որ կոտրել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնի աշխատություններում թաքնված գաղտնի ծածկագիրը։ Այս մասին նրա հոդվածը հրապարակվել է ամերիկյան գիտական Apeiron ամսագրում։
Ըստ Քենեդիի՝ Պլատոնը կիսել է Պյութագորասի պատկերացումները «սֆերաների երաժշտության» մասին (արարման անլսելի երաժշտական հարմոնիայի) և իր աշխատությունները կառուցել է ըստ երաժշտական հարմոնիայի օրենքների։ Հետազոտողը, մասնավորապես, եկել է եզրահանգման, որ պլատոնյան ամենահայտնի երկխոսություններից մեկը՝ «Պետությունը», բաժանված է 12 մասի՝ ըստ պլուտոնյան երաժշտական գամմայի հնչյունների քանակի։
Քենեդին նշում է, որ ընթերցողի տրամադրությունը փոխվում է տեքստում թաքնված երաժշտական անցումներին համապատասխան, այնպես որ ընթերցողը կարծես դառնում է երաժշտական գործիք հեղինակի համար։
Ըստ Քենեդիի՝ «Պլատոնի գաղտնի ուղերձի» էությունն այն է, որ աշխարհը ղեկավարում են ոչ թե աստվածները, այլ բարձրագույն օրենքները, որոնք կարող են արտահայտվել մաթեմատիկայի կամ երաժշտության լեզվով։










