Գիտնականները սահմանել են սեքսի իդեալական տևողությունը

13:04 • 30.06.10

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ 10 րոպե սեքսով զբաղվելն ամենահարմար տարբերակն է զուգընկերներից երկուսին էլ բավարարելու համար։ Չնայած հեռուստասերիալների ստեղծած երկարաժամյա սեռական հաճույքներին, երկարատև սեռական բեռնվածությունը կարող է հոգնեցուցիչ լինել։ Այս մասին գրում է The Daily Mail–ը։

Ուսումնասիրություններն ու հարցումները ցույց են տվել, որ 1–2 րոպե տևողությամբ սեքսը շատ քիչ է զուգընկերներին բավարարելու համար, բայց 13 րոպեից ավելի տևող սեքսը նրանց համար չափազանց երկար է։

Ըստ գիտնականների՝ «անել այնպես, ինչպես կինոյում» մոտեցումը հոգեկան և սեռական ցնցումների պատճառ կարող է դառնալ։ Շատ կանայք և տղամարդիկ հավատում են ամբողջ գիշեր շարունակվող սեռական ֆանտազիաներին, ինչն արդյունքում առաջացնում է հիասթափություն և անբավարարվածության զգացում։

Ինչ վերաբերում է սեքսի օգտակարությանը, գիտնականները պնդում են, որ այն իրական օգուտ է բերում օրգանիզմին միայն 30 րոպե հետո։

Անգինայով հիվանդներին, օրինակ, խորհուրդ է տրվում սեքսով զբաղվել 1 ժամ 20 րոպե, իսկ գաստրիտով հիվանդներին՝ 1 ժամ 10 րոպե, ստամոքսի խոց ունեցողներին՝ մեկ ժամ, պիելոնեֆրիտով տառապողներին խորհուրդ է տրվում սեքսով զբաղվել առնվազ 40 րոպե։