Ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց

17:21 • 01.07.10

Այսօր Orange-ը ներկայացրեց ամառային նոր առաջակներ «լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո: Այսուհետ Orange-ի գերարագ ինտերնետի բաժանորդներն ամեն ամիս կստանան ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց:

Ընդհանուր առմամբ, գերարագ ինտերնետի փաթեթների ծավալն աճել է 30-ից 180%-ով, ինչը նշանակում է, որ օրինակ Ինտերնետ Հիմա 9000 դրամ սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ-ի փոխարեն կստանան արդեն 4ԳԲ, իսկ Ֆլայբոքս 16000 սակագնային պլանի բաժանորդները` 14ԳԲ նախկին 5ԳԲ-ի փոխարեն: Ավելին, գերարագ ինտերնետի փաթեթները սպառելուց հետո Orange-ի բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից արդեն նախկինից երկու անգամ ավելի մեծ` 256Կբ/վրկ ստանդարտ արագությամբ:

Orange-ը հատուկ առաջարկ ունի նաև ինտերնետի առջև անքուն ամառային գիշերներ անցկացնողների համար: Ամառային արձակուրդների ընթացքում` մինչև օգոստոսի 31-ը, Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները գիշերային ժամերին` 02.00-ից մինչ առավոտյան 08.00-ը կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար, քանի դեռ ամբողջությամբ չեն սպառել իրենց գերարագ ինտերնետի փաթեթը: Սա նշանակում է, որ այդ ժամերին օգտագործված կիլոբայթերը չեն հանվի բաժանորդների ամսական փաթեթներից:

Երկու նոր առաջարկներից կօգտվեն Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները:
 

Ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց