Սուպերմարկետի կտրոնն ազդում է տղամարդու պոտենցիայի վրա

13:50 • 02.07.10

Գերմանացի գիտնականները պարզել են, որ խանութում գնումների դիմաց տրվող կտրոնների թանաքը պարունակում է թունավոր նյութ, որը կարող է հանգեցնել իմպոտենցիայի։ Խոսքը բիսֆենոլ-А նյութի մասին է, որի օգնությամբ թանաքը ներթափանցում է ջերմազգայուն թղթի մեջ և որը բացասաբար է ազդում տղամարդկանց հորմոնների արտադրության վրա։ Այն կարող է փոխել տղամարդկանց սեռական հորմոնների հավասարակշռությունը՝ հօգուտ կանացի հորմոնների։ Վնասակար քիմիական նյութի կուտակումը հանգեցնում է սեռական ցանկության նվազման, բացասաբար է ազդում պոտենցիայի վրա, ինչպես նաև նպաստում է որովայնի և գոտկատեղի հատվածի ճարպակալմանը։

Պարզվում է, որ բիսֆենոլ А–ի վնասակարությունն արդեն վաղուց հայտնի է Կանադայում և ԱՄՆ–ի 3 նահանգներում, որտեղ այն արգելված է։ Թունավոր միացությունը կարող է ներթափանցել օրգանիզմ այն ժամանակ, երբ տղամարդը սուպերմարկետի կտրոնին ձեռք տալուց հետո ձեռքով դիպչում է իր բերանին։ Այս մասին հայտնում է «Տնտեսական անվտանգություն» գործակալությունը։

Սուպերմարկետի կտրոնն ազդում է տղամարդու պոտենցիայի վրա