Խաղաղ օվկիանոսում պլաստմասե թափոններից կղզի կստեղծեն

12:48 • 02.07.10

Հոլանդացի գիտնականները պատրաստվում են Խաղաղ օվկիանոսում պլաստմասե թափոններ հավաքել։ Նրանք մտադիր են հավաքել մոտ 44 մլն տոննա թափոն և դրանցով ստեղծել արհեստական կղզի, որի վրա կկառուցվի քաղաք, լողափ և ֆերմա։ Արևային էներգիայի և ալիքի էներգիայի կիրառման շնորհիվ էլեկտրականությամբ կապահովվի մոտ 500 հազար մարդ։ Մարդիկ այդդ կղզում հնարավորություն կունենան լիարժեք կյանքով ապրել։ Այս մասին գրում է russian.people.com–ը։

Արհեստական կղզու տարածքը կլինի Հավայան կղզիների տարածքի չափ՝ 10 հազար քառ/մ։

Նախագծի ներկայացուցիչն ասել է, որ իրենք ունեն 3 նպատակ՝ մաքրել օվկիանոսը մեծ քանակությամբ թափոններից, կառուցել նոր բնակավայր, ինչպես նաև ստեղծել ապրելու համար բարենպաստ շրջակա միջավայր։

Խաղաղ օվկիանոսում պլաստմասե թափոններից կղզի կստեղծեն