Ստեղծվել է առաջին ավտոմեքենան կույրերի համար

17:44 • 03.07.10

Ամերիկացի գիտնականները Կույրերի ազգային ֆեդերացիայի հետ համատեղ մշակել են պատմության մեջ առաջին ավտոմեքենան կույրերի համար։ Ford Escape արտաճանապարհային ավտոմեքենայի հիմքի վրա պատրաստված մեքենան այժմ փորձարկում է անցնում։
Մոդելը զինված է նորագույն տեխնոլոգիական մշակումներով, լազերներով և տեսախցիկներով, որոնք տեսողությունից զրկված վարորդին օգնում են ինքնուրույն վարել մեքենան։

Ավտոմեքենայում կա «ուղեկցորդ», որը մետաղական ձայնով թելադրում է վարորդին՝ ուր գնալ, որ կողմ թեքվել և երբ սեղմել գազի սեղմակը։ Վարորդը հագնում է վիբրացիայով ձեռնոցներ, որոնցից յուրաքանչյուրը հինգ փոքրիկ շարժիչ ունի, որոնք էլ տեղեկացնում են վարորդին՝ որ կողմ թեքվել։ Հատուկ կառավարման վահանակի շնորհիվ վարորդի դեմքին և ձեռքերին տարբեր արագությամբ ու ջերմության խտացված օդ է արձակվում վարորդի դեմքին ու ձեռքերին, որոնք էլ նրան նախազգուշացնում են տարբեր տիպի խոչընդոտների մասին։

Ստեղծվել է առաջին ավտոմեքենան կույրերի համար