Մատչումն արագ ինտերնետին ֆինլանդացիների համար երաշխավորված է օրենքով

12:24 • 03.07.10

Հուլիսի 1–ից Ֆինլանդիայի յուրաքանչյուր քաղաքացի օրենքով երաշխավորված իրավունք ունի միանալ առնվազն 1Մբիտ/վ արագությամբ ինտերնետին։
Այսպիսով, Ֆինլանդիան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որտեղ մատչումն արագ ինտերնետին յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Այս մասին հաղորդում է domaintimes.net–ը։

Վիճակագրության համաձայն՝ Ֆինլանդիայի բնակչության 96%–ն արդեն ունի մշտական ինտերնետի մատչում և միայն 4 հազար ընտանիք դեռ չի միացած ինտերնետին։ Ըստ կանխատեսումների, 2015թ. երկրի ամբողջ բնակչությունը կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապով՝ ոչ պակաս, քան 100 Մբիտ/վ արագությամբ։