Google–ն իր գեյ և լեսբուհի աշխատակիցներին ավելի բարձր է վճարում

10:48 • 03.07.10

Ամերիկյան Google ընկերության գեյ կամ լեսբուհի աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան անձնակազմի ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անդամները։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։

Որոնողական հսկա Google–ն այդ կերպ փոխհատուցում է բոլոր միասեռականների վրա դրված բժշկական ապահովագրման ավելի բարձր հարկը։ Ընկերության այս որոշումը ողջունել են միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպությունները։

Google–ն իր գեյ և լեսբուհի աշխատակիցներին ավելի բարձր է վճարում