Եգիպտոսում երկգլխանի հորթ է ծնվել

18:09 • 05.07.10

Եգիպտացի ֆերմեր Շոբի ալ–Գանզոուրին պատմել է, որ իր կովը երկար ու դժվար ծննդաբերության արդյունքում լույս աշխարհ է բերել երկգլխանի հորթուկի, որը անասնաբույժի օգնությունից հետո, ամենայն հավանականությամբ, կապրի։ Այս մասին հայտնում է LifeNews.ru–ն։

Կենդանին ունի 2 գլուխ, 2 բերան և 2 զույգ աչքեր։ Հորթուկը դեռ այնքան թույլ է, որ ի վիճակի չէ ոտքի կանգնել, բայց հնարավոր է, որ կենդանին լիարժեք զարգանա։