Ադրբեջանաթուրքական կազմակերպված դիվերսիա Fаcеbook-ում (լուսանկարներ)
Ադրբեջանցիները թուրքերի օգնությամբ հուլիսի 5-ին՝ Հայաստանի Սահմանադրության օրը, կազմակերպված դիվերսիա են կազմակերպել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայերեն տարբերակի վրա։
Նրանք դա արել են՝ օգտագործելով «Թարգմանություններ» ծրագիրը, որի օգնությամբ ստեղծվել են ցանցի ոչ միայն հայերեն, այլև գրեթե բոլոր մյուս տարբերակները՝ հենց օգտատերերի կողմից։ Քանի որ հայերենը դեռ գտնվում է Beta տարբերակում և փակ չէ նոր թարգմանությունների կամ քվեարկությունների համար, սկզբունքորեն յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել նոր տարբերակներ ցանկացած բառի համար կամ քվեարկել այս կամ այն տարբերակի օգտին։ Փաստորեն, ադրբեջանցիները և թուրքերը մեկ օրում իրենց դիվերսիոն տարբերակների օգտին քվեարկել են ավելի շատ, քան մինչ այդ հայերեն տարբերակների օգտին քվեարկել էին հայ ֆեյսբուքականները։
AZERBAIJAN, KARABAKH IS AZERBAIJANI TERRITORY, AZPATRIOT FROM AZERBAIJAN, F**K ARMENIA, LONG LIVE AZERBAIJAN և մի շարք այլ գրառումների կարելի է հանդիպել ցանցի գրեթե բոլոր բաժիններում և էջերում՝ սկսած Բարի գալուստ էջից։
Մի քանի տասնյակ հայ օգտատերեր արդեն ձեռնամուխ են եղել Ֆեյսբուքի ադմինիստրացիային բողոքելու և խնդիրը վերացնելու գործին։ Այս պահին կայքում իսկական պատերազմ է։












