Սադամ Հուսեյնին ջնջել են Իրաքի պատմությունից

11:18 • 05.07.10

Իրաքի պատմության նոր դասագրքերում նախկին նախագահ Սադամ Հուսեյնի անունը չի հիշատակվի և չեն գործածվի «ամերիկյան ներխուժում» կամ «ամերիկյան զավթում» արտահայտությունները։ Այս մասին այսօր հայտնել է երկրի Լուսավորության նախարարությունը։ Ինչպես հայտնում է Маяк ռադիոկայանը, նոր դասագրքերում նաև կխուսափեն այնպիսի դրվագներից, որոնք կարող են հասարակությունում տարաձայնությունների տեղիք տալ։