Օտար լեզվով կրթություն ստացածները հոգեկան վնասվածքներով են մեծանում. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)
Երեխաները պետք է մեծանան՝ ստանալով ազգային կրթություն։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացմանը։
«Օտար լեզվով դաստիարակված երեխան մի տեսակ հոգեկան վնասվածքներով է մեծանում։ Սա շատ կոնկրետ խնդիր է։ Նա ավելի քիչ դիմացկուն է կյանքի փորձություններին», – այսպիսի կարծիք հայտնեց դերասանը։
Միաժամանակ, նա նշեց, որ օտար լեզուների ուսումնասիրությունը շատ կարևոր է, սակայն դա կարելի է անել հասուն տարիքում։
«Այսօր շատ բաց է աշխարհը, ինտերնետի դար է։ Չիմանալ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ուղակի չի կարելի», – նշեց նա։










