Հաքերները գրոհել են YouTube խոշորագույն վիդեոպորտալը
Հաքերները երեկ մի քանի ժամով խոչընդոտել են YouTube վիդեոպորտալի նորմալ աշխատանքը՝ ստիպելով աղբյուրի ադմինիստրատորներին անջատել տեսահոլովակների մեկնաբանության ծառայությունը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Կիբերհանցագործներին հաջողվել է ծածկագիր դնել՝ կիրառելով տեսահոլովակները մեկնաբանելու ձևը։ Ենթադրվում է, որ նրանց թիրախը եղել է երգիչ Ջասթին Բիբերը։ YouTube-ի՝ նրան առնչվող էջերը ցույց էին տալիս, որ էջը կոտրված է կամ վերահասցեագրում էին այցելուին պոռնոգրաֆիկ կայք։ Չնայած հաքերական ծածկագիրը վնաս չի հասցրել, բայց այն էջերը, որտեղ վերահասցեագրվել են այցելուները, կարող էին վիրուս պարունակել։










