Ազգային կինոկենտրոնի կայքից հնարավոր կլինի հայկական ֆիլմեր ներբեռնել
Այսօր կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքէջի շնորհանդեսը։ Ինչպես տեղեկացրեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ ncca.am կայքում տեղադրված է հայկական կինոյին վերաբերող ամբողջական տեղեկատվություն։
«Կայքում տեղադրել ենք ֆիլմերի, ֆոտոների արխիվ, անհրաժեշտ ինֆորմացիա 2005–ից կինոկենտրոնում նկարահանված ֆիլմերի մասին», – ասաց Գևորգյանը։
Առայժմ կայքը գործում է հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ 10 օրից կայքը կունենա նաև անգլերեն տարբերակ։ Ակտիվ կգործի նաև նորությունների բաժինը, բացի դրանից կայքում կա նաև «Օրվա մամուլ» բաժինը։
Տնօրենը հավելեց, որ ապագայում հնարավոր կլինի նաև բեռնել կայքում տեղադրված ֆիլմերը։ Բացի դրանից, կայքում նաև կտեղադրվի ամբողջական տեղեկատվություն ֆիլմերում նկարահանված դերասանների մասին։










