Google Chrome–ը երրորդ բրաուզերն է աշխարհում
Ամերիկյան Google ընկերության Chrome ինտերնետ բրաուզերն ավելի արագ է օգտատերեր հավաքում, քան նրա մրցակիցներ Internet Explorer–ը (Microsoft Corp.) և Firefox–ը (Mozilla Foundation), ինչի արդյունքում էլ այս բրաուզերն արդեն սկսել է սպառնալ նրանց շուկայական մասնաբաժնին։
Ինչպես վկայում են Net Applications հետազոտական ընկերության տվյալները, հուլիսին Chrome–ը դարձել է աշխարհում ժողովրդականություն վայելող 3–րդ բրաուզերը՝ շուկայական 7,24% մասնաբաժնով շրջանցելով Safari–ին (Apple)։
Google բրաուզերի ակտիվ օգտատերերի թիվը մայիսին գերազանցել է 70 մլն–ը, մինչդեռ անցած տարի այս ժամանակ այն կազմում էր 30 մլն։ Այս մասին հայտնում է Финмаркет–ը։










