ՆԱՍԱ–ն բացահայտել է Ջաբուլանիի գաղտնիքը

18:46 • 07.07.10

ՆԱՍԱ–ի փորձագետները քննադատել են 2010թ. ֆուտբոլի առաջնության պաշտոնական գնդակը՝ Ջաբուլանին։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը։

Փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 70կմ/ժ արագությամբ թռիչքի դեպքում Ջաբուլանիի հետագիծն անկանխատեսելի է դառնում, իսկ լեռնային շրջաններում, որտեղ անցկացվում է Մունդիալի խաղերի մեծ մասը, այդ էֆեկտը միայն ուժգնանում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀԱՀ–ի առաջնության պաշտոնական գնդակը ենթարկվել էր նաև առաջնության մասնակից երկրների ֆուտբոլիստների քննադատությանը։

Ավելին, «Լիվերպուլի» նախկին հարձակվող Քրեյգ Ջոնսոնը FIFA–ի նախագահին ուղարկել էր Ջաբուլանիի վերաբերյալ 12 էջից բաղկացած զեկույց։