Արևային մարտկոցներով աշխատող առաջին օդանավը սկսել է մեկօրյա փորձնական թռիչքը

16:36 • 07.07.10

Արևի էներգիայով աշխատող էքսպերիմենտալ ինքնաթիռը չորեքշաբթի առավոտ մեկօրյա թռիչք է սկսել։ Ինքնաթիռը օդ է բարձրացրել շվեյցարական Պայերն քաղաքի օդակայանից։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։

Որոշ անսարքությունների պատճառով թռիչքը հետաձգվել էր մեկ շաբաթով։ Ավիակոստրուկտորները կարծում են, որ լուսային օրվա կրճատման հետևանքով արևային մարտկոցներն ավելի քիչ էներգիա կարտադրեն, ինչը չի բավարարի մեկ ամբողջ օր թռիչքի համար։
Այսօր օդաչուն որոշելու է՝ շարունակե՞լ թռիչքը գիշերը, թե ոչ։

Արևային մարտկոցներով աշխատող առաջին օդանավը սկսել է մեկօրյա փորձնական թռիչքը