Նիկոտինը Թուրքիայում տարեկան 120 հազար մարդ է սպանում

18:23 • 09.07.10

Աշխարհում 6 վայրկյանը մեկը ծխելուց մահանում է մեկ մարդ, իսկ տարվա հաշվարկով` 5 միլիոն մարդ, որոնցից 120 հազարը` Թուրքիայում:

Anadolu գործակալության փոխանցմամբ, այս մասին ասվում է Թուրքիայի Հաջեթեփե համալսարանի ուռուցքաբանության ինստիտուտի դոկտ., պրոֆ. Իսնայիլ Չելիքի` Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ներկայացրած փաստաթղթում:

Ուռուցքաբանի տրամադրած տեղեկությունների համաձայն` Թուրքիայում ծխում է 20 միլիոն մարդ: Յուրաքանչյուր տարի թոքերի քաղցկեղով հիվանդանում է 20 հազար տղամարդ և 4 հազար կին: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայում ամեն 20 րոպեն մեկ գրանցվում է թոքերի քաղցկեղի նոր դեպք:

Նիկոտինը Թուրքիայում տարեկան 120 հազար մարդ է սպանում