Մշտական աղմուկը մարդու կյանքը կրճատում է 10–15 տարով

16:53 • 10.07.10

Աղմուկը բնորոշվում է որպես մարդուն անհանգստություն պատճառող ձայն։ Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց «Արևորդի» բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը, զարգացած երկրներում աղմուկի թույլատրելի չափը սահմանելու համար գործում են հստակ չափորոշիչներ։

Սակայն Հայաստանում այդ չափորոշիչներն արդեն վաղուց չեն գործում։ Գալստյանի խոսքով՝ Հայաստանում միակ աղմուկի քարտեզը լույս է տեսել 1971թ.։

«2001–ից աղմուկով զբաղվող կազմակերպությունները չեն ֆինանսավորվում և ընդհանրպես չեն գործում։ Այսօր Երևանը գնալով ավելի ու ավելի աղմկոտ է դառնում», - նկատեց Գալստյանը։

Խոսելով զարգացած երկրների փորձի մասին՝ նա տեղեկացրեց, որ այնտեղ ճանապարները ծածկում են հատուկ ձայնամեկուսիչ թիթեղներով։ Ըստ բնապահպանի՝ աղմուկը կլանում են նաև ծառերը։
Գալստյանը նաև հավելեց, որ մարդու կյանքը կրճատվում է 10–15 տարով, եթե նա մշտապես գտվում է աղմկոտ միջավայրում։

Մշտական աղմուկը մարդու կյանքը կրճատում է 10–15 տարով