Ինտերնետի նոր սակագնային պլան` Ինտերնետ Հիմա 6000
«Լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո Orange-ն այսօր ներկայացրեց նոր առաջարկ ինտերնետ ծառայությունների համար։
Այսօր Orange-ն սկսեց առավել մատչելի` 6,000 դրամ ամսավճարով Ինտերնետ Հիմա անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան։ Այն ներառում է 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, իսկ վերջինիս սպառվելուց հետո` անսահմանափակ ինտերնետ 128Կբ/վրկ արագությամբ։ Այս առաջարկի շնորհիվ շարժական ինտերնետն այժմ շատ ավելի մատչելի կդառնա հասարակության տարբեր շերտերի համար։ Ինչպես մյուս սակագնային պլանների համար, մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում Ինտերնետ Հիմա մոդեմը տրամադրվում է 1 դրամով։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն արշավի շրջանակներում Orange Ինտերնետի` առ այսօր գոյություն ունեցող բոլոր սակագնային պլանների գերարագ ինտերնետի փաթեթների ծավալը մեծացել էր 30-ից 180%-ով, իսկ անսահմանափակ ինտերնետի արագությունը կրկնապատկվել էր` դառնալով 256 Կբ/վրկ։
«Այս առաջարկով Orange-ը ևս մեկ քայլ է կատարում շարժական գերարագ ինտերնետն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։ Մենք ցանկանում ենք, որ Orange Ինտերնետը հասանելի լինի նաև նրանց, ովքեր ինտենսիվ չեն օգտվում ինտերնետից կամ ում համար մեր մյուս սակագնային պլաններն այդքան էլ մատչելի չեն։ Մենք համոզված ենք, որ այս նոր սակագնային պլանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ուսանողների, ինտերնետի սկսնակ օգտագործողների, ինչպես նաև` Հայաստանի մարզերի բնակիչների շրջանում, ովքեր գտնվում են Orange-ի գերարագ ինտերնետի ծածկույթի ներքո»,– ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։










