iPhone 4-ը խոտա՞ն է

11:45 • 12.07.10

Նորաձև iPhone 4 բջջային հեռախոսը դեռ ոչ բոլոր երկրներում է հանվել վաճառքի, մինչդեռ մասնագիտացած պարբերականներն արդեն հաղորդում են Apple ընկերության նոր արտադրանքի այրվելու դեպքի մասին։

Հայտնի Boy Genius Report բլոգը հրապարակել է հաճախորդի ՝ AT&T ծառայությանը տրամադրած նոր iPhone 4–ի լուսանկարները։
USB պորտի միջոցով համակարգչին միացվելուց հետո սարքն այրվել է։ Ընդ որում, դրա մետաղական շրջանակն այնքան է շիկացել, որ սարքը ձեռքը վերցնելով՝ օգտատերն այրվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։

Apple Store–ի նախնական ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ սարքի այրվելու պատճառը USB–ի անսարքությունն էր։

Հիշեցնենք, որ iPhone 4-ը վաճառքի հանելուց անմիջապես հետո հայտնաբերվել էր առաջին խոտանը. հեռախոսի ներքևի ձախ անկյունին դիպչելու դեպքում ալեհավաքի ազդանշանը կորում էր։

iPhone 4-ը խոտա՞ն է