Ինչպես խոհանոցում ռումբ պատրաստել. սովորեցնում է «Ալ Ղաիդայի» ամսագրի առաջին համարը
«Արաբական թերակղզու Ալ Ղաիդա» կազմակերպության անունից հրատարակվող նոր, անգլալեզու ամսագրի առաջին համարն ընթերցողներին սովորեցնում է ռումբ պատրաստել տան պայմաններում։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ամերիկայի և Եվրոպայի մուսուլմաններին հասցեագրված հոդվածը մանրամասն նկարագրում է՝ ինչպես հավաքել պայթուցիկ սարք՝ շաքարի, լուցկու գլխիկների, փողակի, լամպի, մարտկոցի և ժամացույցի միջոցով։ Ամեն գործողության նկարագրություն ուղեկցվում է համապատասխան նկարներով։
Բացի այդ, ամսագրում հրապարակվել է «Ինչ սպասել ջիհադում» վերնագրով հոդված՝ ուղղված «արտասահմանում կռվել պատրաստվող մոջահեդներին»։ Մասնավորապես, հոդվածի հեղինակը նրանց խորհուրդ է տալիս իրենց հետ ծանր իրեր չվերցնել, չգործածել սիմ քարտով բջջային հեռախոս, նախապես ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին և սովորել սահուն խոսել տեղի լեզվով։










