Facebook-ում երեխաները պաշտպանված կլինեն պեդոֆիլներից
Facebook-ը ներմուծում է երեխաներին պեդոֆիլներից պաշտպանելու գործառույթ։ Սոցիալական ցանցի բրիտանական բաժանմունքը, փաստորեն, տեղի տվեց Օնլայն բռնություններից երեխաների պաշտպանության կենտրոնի ճնշումներին։
Այսպիսով, ներդրվում է «ահազանգի կոճակ», որը նախատեսվում է երեխաների և դեռահասների համար։ Այն հնարավորություն է տալիս երեխային կապվել մասնագետների հետ, եթե նրան ամաչեցնում է ինտերնետ-զրուցակցի վարքագիծը։ Այժմ ընկերության աջակցության ծառայության միջոցով ազդանշանն ուղարկվում է իրավապաշտպաններին, և նրանք ուսումնասիրում են յուրաքանչյուր առանձին դեպքը օրենքի և բարոյականության տեսանկյունից։
Ինչպես հայտնում է Россия 24-ը, այս հնարավորության ներդրման հարցը սրվել էր գարնանը՝ 17-ամյա Էշլի Հոլի ողբերգական մահվանից հետո։ Նրան սպանել էր մոլագարը, որի հետ աղջիկը ծանոթացել էր սոցիալական ցանցում։










