Աղբ հավաքողների մոտ 80 տոկոսը շոփոհոլիկ է
Պարզվում է՝ շոփոհոլիկները (գնումների նկատմամբ թուլություն ունեցողները) ոչ միայն պարզապես կիրք են զգում խանութների նկատմամբ, նրանք հիվանդ են և պրոֆեսիոնալի օգնության կարիք ունեն։
Ըստ փորձագետների՝ շոփոհոլիզմը սերտորեն կապված է մեկ այլ խանգարման՝ ցանկացած աղբ տուն քարշ տալու անհաղթահարելի ցանկության հետ։ Այսպես, աղբ հավաքողների մոտ 80 տոկոսը շոփոհոլիկ է։ Այս մասին գրում է Myjane.ru-ն։
Այս խնդիրը հերթական անգամ քննարկվել է Մելբուռնում։ Բժիշկները ստիպված են եղել ընդունել, որ շոփոհոլիզմը բուժում առայժմ չունի։
Ապացուցված է, որ շոփոհոլիկները տառապում են հոգեկան խնդիրներով. նրանց հետապնդում է տագնապի, դեպրեսիայի բարձր զգացումը, ուշադրության դեֆիցիտի համախտանիշը։










