Ինդոնեզիայի մոտ ստորջրյա հսկայական հրաբուխ է հայտնաբերվել

15:59 • 14.07.10

ԱՄՆ-ից և Ինդոնեզիայից մի խումբ օվկիանոսագետներ Սուլավեսի ինդոնեզական կղզու մոտ հայտնաբերել են հսկայական ստորջրյա հրաբուխ, որը գտվում է մոտ երեք կմ խորության վրա։ Ըստ գիտնականների՝ հրաբուխն ամբողջովին թաքնված է ջրի տակ, և այն կարելի է նկատել միայն ստորջրյա ուսումնասիրությունների ժամանակ։

Հետազոտողներն առայժմ դժվարանում են ասել՝ արդյո՞ք հրաբուխն ակտիվ է և ե՞րբ է այն վերջին անգամ ժայթքել։ Խմբի ղեկավարն ասել է, որ ստորջրյա այս հրաբուխը նմանատիպ ամենամեծ հրաբուխներից մեկն է, այն իր բարձրությամբ գերազանցում է Ինդոնեզիայի ամենամեծ չորս հրաբուխներից երեքին։ Այս մասին հայտնում է Утро.Ру-ն։