ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախաձեռնող խումբը դիտարկում է նախագիծը Հայաստանից դուրս իրագործելու հնարավորությունը
ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները բաց նամակ են գրել Հանրային խորհրդի անդամներին։ Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Հանրային խորհրդի հարգարժան անդամներ,
«Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների ընդունման և կրթական համակարգի բարեփոխումների շուրջ բանավեճի լույսի ներքո, հասարակայնության տարբեր ներկայացուցիչներ մեզ` ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախաձեռնողներիս և հոգաբարձուների խորհրդի անդամներիս են դիմում` նախագծի մասին խրախուսական, ինչպես նաև քննադատական խոսքերով: Մենք հարգանքով ենք վերաբերվում քաղաքացիական հասարակությանը, որի կարծիքը կարևոր է մեզ համար, և այդ իսկ պատճառով այս բաց նամակով դիմում ենք Հանրային խորհրդին, որը կոչված է արտացոլել հասարակական կարծիքը:
«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների խնդիրը չափազանց կարևոր է և շոշափում է հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրենքի քննարկումը պետք է նոր թափ հաղորդի ավելի խորը բանավեճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին: Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն: Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջև ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետևանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին և լուրջ խոսակցության առարկա է:
Գիտակցելով խնդրի կարևորությունը` դեռևս 2000թ. հայաստանցի և այլ երկրներում բնակվող ազգությամբ հայ մի խումբ գործարարներ նախաձեռնեցին «Հայաստան-2020» նախագիծը, որի իրագործմանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից հրավիրվեցին միջազգային մակարդակի խորհրդատուներ, ինչպես նաև անկախ խոշոր բազմաթիվ փորձագետներ: Կատարված աշխատանքի արդյունքում 2005թ. մշակվեցին մոտակա 20 տարիների համար Հայաստանի զարգացման սցենարներ, նախապատրաստվեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաև մատնանշվեցին տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արդիականացնել կամ ստեղծել: Պատրաստված նյութերը մատչելի էին հանրության լայն շերտերին: 2007թ. մասնավոր-պետական գործընկերության հիմքի վրա լայնածավալ նախագծերի իրագործման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը /NCFA/, որին անդամակցում են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանից և սփյուռքից հրավիրված գործարարներ, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ: Բացի այդ, ստացված տվյալների հիման վրա «Հայաստան-2020» նախագծի մի շարք մասնակիցներ Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս սկսել են մասնավոր տարբեր ծրագրեր իրագործել: Ահա դրանցից միայն մի քանիսը.
• Տաթև վանական համալիրի վերականգնման ծրագիրը` պետության, եկեղեցու և մասնավոր կապիտալի մասնակցությամբ: Ծրագիրն ընդգրկում է վանքի վերանորոգումը և վանական կյանքի վերականգնումը, զբոսաշրջության զարգացման նպատակով հյուրանոցային համալիրի և ճոպանուղու կառուցումը: Ճոպանուղու բացումը տեղի կունենա 2010թ. հոկտեմբերին, իսկ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 2016 թվականին:
• 2005 թվականից սկսած մինչ օրս ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվում է «Երևան» ամսագիրը: 2011-2012թթ. ծրագրվում է ամսագիրը հրատարակել նաև հայերեն և ֆրանսերեն լեզուներով:
• Աջակցություն է ցուցաբերվել Մոսկվայում կրոնական-մշակութային-լուսավորչական կենտրոնի բացման գործին: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2011թ.:
• Հովանավորվել են «Հեռանկարներ XXI Երաժշտական միջազգային փառատոն» կազմակերպության կողմից իրականացված դասական երաժշտության աստղերի` Վալերի Գերգիեւի, Յուրի Բաշմետի, Քշիշտոֆ Պենդերեցկու և աշխարհահռչակ այլ կատարողների ու դիրիժորների հյուրախաղերը Հայաստանում:
• «ԵրազԱրտ» ծրագրի շրջանակներում 2007 թվականից սկսած` ամեն տարի Հայաստանից 10-12 երիտասարդ կատարողներ կրթաթոշակներ և արտասահմանյան հյուրախաղերի ֆինանսավորում են ստանում:
• Հանդես ենք եկել ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությամբ:
Միջազգային դպրոցի ծրագիրը հասարակության շրջանում մեծ թվով հարցերի և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ իսկ պատճառով փորձենք ավելի մանրամասն խոսել այս նախագծի մասին` փորձելով նաեւ որոշակիորեն պատասխանել առաջ քաշված հարցերին:
ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է` առանց պետական որևէ ֆինանսավորման: Նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը: Այս գումարը չի ներառում անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված աջակցության միջոցները: «Բարեգործական» տերմինը նշանակում է, որ նախագծի ներդրողները շահույթ չեն ստանալու և չեն ակնկալում վերադարձնել նախագծում ներդրված միջոցները: Մեզ հաջողվել է ստեղծել հայտնի ու հարգված մարդկանցից կազմված հոգաբարձուների հեղինակավոր խորհուրդ, որը պատրաստ է օգնել նախագծի իրականացմանը:
ԴԻԼԻՋԱՆ դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում է, որ 2020թ. դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ: Նշենք, որ հայաստանցի երեխաների շուրջ 80%-ը կսովորեն անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով: Աշխատանքի առաջին տարում նախատեսում ենք ունենալ մոտ 60% կրթաթոշակառու`աշխարհի տարբեր երկրներից ընգրկված օժտված երեխաներ, որոնց ծնողներն ի վիճակի չեն վճարել նրանց ուսման համար: Կրթաթոշակները հնարավորություն կտան դպրոց ընդունել տաղանդավոր երեխաների`անկախ նրանց ծնողների բարեկեցության մակարդակից կամ զբաղեցրած դիրքից: Դա սկզբունքային հարց է մեզ համար, քանի որ մեր դպրոցը էլիտար չէ` այդ բառի աղավաղված իմաստով: Մեր աշակերտների էլիտարությունը պայմանավորված է նրանց ինտելեկտուալ կարողություններով, և ոչ թե նրանց ծնողների բարեկեցությամբ:
Դպրոցն ավարտելուց հետո աշակերտներին միջազգային բակալավրիատի /ՄԲ/ դիպլոմներ են տրվելու: Այսօր դա աշխարհի համալսարանների մեծամասնության կողմից ընդունելի, մեթոդապես, թերևս, առավել մշակված ու հանրաճանաչ միջազգային ծրագիրն է: Այլ կերպ ասած` ՄԲ դիպլոմը բացում է տարբեր երկրների լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները:
ԴԻԼԻՋԱՆ դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով, որը իսպաներենի և ֆրանսերենի հետ մեկտեղ այն երեք լեզուներից մեկն է, որով մշակված է ՄԲ համակարգի ուսումնական ամբողջ գրականությունը: Առկա է նաև ուսուցչական կազմի ընդարձակ բազա, որն ունի համապատասխան որակավորում և մեծ փորձ: Նախատեսվում է, որ դպրոցի ուսանողներն, անկախ նրանց քաղաքացիությունից ու ազգային պատկանելիությունից, պետք է ուսումնասիրեն մի քանի օտար լեզու, այդ թվում` հայերենը: Մեր կարևոր խնդիրներից մեկն է հայոց լեզվի ընդգրկումը ՄԲ լեզուների ցանկում, որոնք կդասավանդվեն և որպես մայրենի, և որպես օտար լեզու: Դա թույլ կտա դասավանդել այն բոլոր մակարդակներով` աշխարհի 3000 ՄԲ դպրոցներից յուրաքանչյուրում:
Հայերին, ինչպես և օտարերկրացիներին հայոց լեզվի դասավանդումն ավելի գրավիչ դարձնելը չափազանց լուրջ խնդիր է, որը մտավոր և ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում: Դպրոցի ուսուցիչների կազմում կլինեն և արտասահմանցի մասնագետները, և արտասահմանյան դպրոցներում վերապատրաստման, ուսուցման և ստաժավորման հատուկ ծրագրեր անցած տեղացի մանկավարժները:
Ամռանը դպրոցի տարածքում նախատեսվում է ճամբար կազմակերպել, որտեղ երեխաները հնարավորություն կունենան հայոց լեզու սովորել, ծանոթանալ հայ մշակույթին, սպորտով զբաղվել, նոր ընկերներ ձեռք բերել:
Մեր դպրոցի հավանական աշակերտների մեծամասնության առջև ոչ թե հայերենի իմացությունը կորցնելու, այլ ձեռքբերելու խնդիր է դրված, քանի որ այսօր այդ երեխաները սովորելու են գնում Ռուսաստան, Անգլիա, Շվեյցարիա և Ամերիկա: Մենք ուզում ենք, որպեսզի ծագումով հայ երեխաները հնարավորություն ունենան բարձրակարգ կրթություն ստանալ հենց Հայաստանում, կարողանան ճանաչել հայ մշակույթը, պատմությունը և սովորել իրենց նախնիների լեզուն: Դպրոցի հայաստանցի աշակերտները մայրենի լեզուն և գրականությունը ուսումնասիրելու են հանրակրթական դպրոցների համար ՀՀ կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրով, ինչը նրանց հնարավորություն կտա հաջողությամբ ընդունվել նաև Հայաստանի բուհեր: Այս դպրոցում պետք է սովորեն հայկական ծագում չունեցող աշակերտներ, որոնք ոչ միայն կրթություն կստանան հետագա կայացման համար, այլև կծանոթանան իրենց համար անհայտ հին մշակույթի և լեզվի հետ: Սա չափազանց հավակնոտ ծրագիր է, բայց մենք այն մեր առջև գիտակցաբար ենք դնում:
Մեզ խորապես մտահոգում է այն հարցը, թե ինչպե՞ս են իրենց զգալու մեր երեխաները` վեց միլիոնանոց սփյուռքի աճող այն սերունդը, որը Հայաստանում չի ծնվել ու երբեք չի ապրել իր նախնիների երկրում: Մեր երեխաները ձուլվում են և դա չի կարող մեզ չմտահոգել: Դպրոցի առաքելությունը հայկական կոլորիտով ազգամիջյան հանդուրժողականության սկզբունքների հիմքի վրա կայուն և երկարաժամկետ կապերի ստեղծումն է և ակադեմիական ամենաբարձր մակարդակի կրթության ապահովումը: Մեզ մտահոգող խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս կարողանանք շահագրգռել մեր երեխաներին, որպեսզի սովորեն հայոց լեզուն, մի լեզու, որն այսօր նրանց համար հիմնական շփման միջոց չէ ո՛չ ընտանիքում, ո՛չ դպրոցում, ո՛չ էլ ընկերական միջավայրում: Այդ նպատակով մենք ՄԲ շրջանակներում հայերենի ուսումնառության ծրագրերում ներդրումներ ենք կատարում: Հենց այդ նպատակով մենք նորաստեղծ այս դպրոցում նախատեսում ենք դասավանդել Հայաստանի, հայ ժողովրդի պատմություն, հայ գրականություն և հայ արվեստի պատմություն: Մտադիր ենք նաև դպրոցի աշակերտներին հայկական ավանդական արհեստներ սովորեցնել: Մենք ձգտում ենք, որպեսզի «Հայաստան» ու «հայ» բառերը ոչ միայն ասոցացվեն Մեծ Եղեռնի ու երկրաշարժի ժամանակ զոհվածների հետ` խղճահարություն և կարեկցանք առաջացնելով, այլև հպարտության զգացում առաջացնեն գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում մեր շրջանավարտների հաղթանակների, նվաճումների և հաջողությունների համար: Մեր նպատակներից մեկն է` հրապուրել ու Հայաստան բերել հայկական ծագում չունեցող մարդկանց, ովքեր ազատորեն կարող են մոլորակի վրա ցանկացած վայր ընտրել` սովորելու, ապրելու, աշխատելու և սեփական երեխաներին մեծացնելու համար: Մենք մեր ժամանակը, ռեսուրսը, տաղանդը, հնարավորություններն ու միջոցները ներդնում ենք, որպեսզի Հայաստանը հրապուրիչ ու հարմարավետ վայր դառնա մեր երեխաների համար, ուր աշխարհասփյուռ հայերն ու ոչ հայերը կգան ու կապրեն և մեր հյուրընկալ երկրում իրենց կզգան ինչպես տանը: Հենց այդ պատճառով ենք մենք տարբեր երկրներից եկած դասախոսների հարմարավետ բնակության, ինչպես և հայաստանցի դասախոսների որակավորման բարձրացման համար ներդրումներ կատարում` ստեղծելով համապատասխան ենթակառույցներ և պայմաններ:
Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ: Դժգոհությունների այդ ալիքը հանգեցրեց այն բանին, որ ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից հետո բազում դրական արձագանքներ ստացած ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի նախագիծը հայտնվեց հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում: Չհասցնելով սկսվել և կայանալ` նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել: Պետք է նշենք, որ ԴԻԼԻՋԱՆ նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար: Սակայն ներկայիս ընթերցմամբ օրենքը ՀՀ քաղաքացիներ հանդիսացող աշակերտների համար կդժվարեցնի մեր դպրոցում ավարտուն միջնակարգ կրթության ստացումը` հետագայում ՀՀ բուհերում ուսումը շարունակելու նպատակով:
Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:
Խորապես համոզված ենք, որ XXI-րդ դարում կրթության դերն աճելու է, և այսպիսի դպրոցի ստեղծումը մեզ համար մի խնդիր է, որը կարևոր է կյանքի կոչել: Ճիշտ է, հավանական է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատած հայեցակարգով դպրոց այսօրվա Հայաստանում պետք չէ: Այդ պատճառով հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել: Այսուհանդերձ մենք համոզված ենք, որ Հայաստանը կշարունակի զարգանալ և բարգավաճել, և անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք նպաստել այդ գործընթացին և մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին:
Հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել:
Հարգանքով`
Վերոնիկա Զոնաբենդ և Ռուբեն Վարդանյան
Թիմ Ֆլինն և Նուբար Աֆեյան
ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Իրադարձային 16:52 • 04/11 Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
-
Քաղաքականություն 12:15 • 04/11 ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին:
-
Քաղաքականություն 14:01 • 04/11 Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:
-
Քաղաքականություն 13:15 • 03/11 Վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում. միջազգայնագետը՝ Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառման և Արամ Ա Կաթողիկոսի հետ շփման մասին Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հ
-
Իրադարձային 18:30 • 03/11 Մեր երկիրը գտնվում է անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև. Վեհափառ Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը։ Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք է ենթադրում, այլ խոնարհ և ժուժկալ սպասավորություն, հաճախ նաև անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ։
-
Իրադարձային 20:50 • 03/11 Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
-
Քաղաքականություն 10:41 • 03/11 Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, հաղորդում է asbarez.com-ը:
-
Քաղաքականություն 11:46 • 03/11 Մոլդովայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է. քվեարկության արդյունքը կորոշի՝ որ ուղղությամբ կշարժվի երկիրը Այս մասին գրում է dw.com-ը՝ մանրամասնելով, որ Սանդուի մրցակիցն ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն է, որը լավ արդյունք է ցույց տվել առաջին փուլում՝ հավաքելով մոտ 26%:
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
Տնտեսություն
-
17:30 • 04.11.24 «Վանատամ» ՍՊԸ-ն վերականգնել է 5 մլն դրամի հարկային պարտավորությունը
-
17:05 • 04.11.24 Ապօրինի ջրառի կասեցում` Հովտաշատում
Սպորտ
-
18:13 • 04.11.24 «Մանչեսթեր Սիթիի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները
Մամուլի տեսություն
-
09:28 • 02.11.24 «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»
-
09:26 • 02.11.24 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»
Ժամանց
-
11:16 • 02.11.24 Եվգենի Պետրոսյանին հրավիրել են դառնալ «Comedy Club»-ի ռեզիդենտ
-
17:30 • 01.11.24 Ջենիֆեր Լոպեսը կոչ է արել ընտրել Հարրիսին (լուսանկարներ)