Պակիստանը ինտերնետում պոռնոհարցումների քանակով առաջատար է
Պոռնոգրաֆիայի հետ կապված ինտերնետային հարցումների ցուցանիշով Պակիստանը համաշխարհային առաջատար է։
Համաձայն FoxNews.com-ի տեղեկատվության՝ Պակիստանը աշխարհում առաջին տեղում է սեքսուալ թեմաներով հարցումների քանակով։ Երկրում պոռնո-հարցումներից ամենատարածվածներից են, օրինակ, «սեքս երեխաների հետ», «բռնաբարության ֆոտո» և այլն։
Նշենք, որ Պակիստանը, լինելով մուսուլմանական երկիր, բավականին կոշտ է վերաբերվում նման բովանդակությանը, այդ թվում՝ համացանցում։ Երկրում արգելափակվել են տասնյակ կայքեր, որոնք, ըստ իշխանությունների, պարունակում են անպարկեշտ նյութեր։










