Ադրբեջանցի հաքերները հարձակվում են Xocali.net կայքի վրա
Արդեն երրորդ օրն անընդմեջ Xocali.net կայքը ենթարկվում է հաքերային հարձակման։ Մասշտաբային DdoS հարձակումը հանգեցնում է կայքի աշխատանքի խափանումների։
Իրավիճակը վերահսկում են մասնագետները, որոնք զբաղվում են տվյալ խնդրի լուծմամբ։
Xocali.net կայքի վրա զանգվածային հարձակում է սկսվել այն բանից հետո, երբ կայքում տեղադրվել են ադրբեջանական քարոզչական-կեղծարարական մեքենան դիմակազերծող նոր նյութեր։
Նշենք, որ մինչև օրս չեն դադարում գաղտնագիրը վերականգնելու ճանապարհով Xocali.net-ի դոմենային անունը գողանալու ադրբեջանական փորձերը։
Հիշեցնենք, որ Բաքվի քարոզչամեքենան ԶԼՄ-ների միջոցով ադրբեջանցի հաքերներին կոչ էր արել կոտրել www.xocali.net կայքը՝ դրանով իսկ խախտելով սեփական երկրի օրենքները։
www.xocali.net-ը բացահայտում է ադրբեջանական կողմի զանգվածային կեղծարարությունները Աղդամի ողբերգությունների մասին, որի ժամանակ մահացել են Խոջալու գյուղի խաղաղ բնակիչները։










