Իրանում արգելվել է Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակումը

14:03 • 17.07.10

Իրանի կառավարությունն արգելել է պարսկերեն թարգմանել և երկրում տարածել գերմանացի հեղինակի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ISNA–ին, որը զրուցել է գրքի թարգմանիչ Սաիդ Ֆիրուզաբադիի հետ։

«Ես թարգմանել եմ գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արյան երկրում» գիրքը և այն տպագրելու խնդրանքով դիմել եմ «Նաիր» հրատարակչությանը, բայց ավելի քան մեկ տարի սպասելուց հետո այդպես էլ չեմ ստացել թույլտվություն, և գրքի իրատարակումն արգելվել է»,- ասել է Ֆիրուզաբադին։
«Արցունքների և արյան երկրում» գիրքը պատմում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի կոտորածների մասին։

Ֆիրուզաբադին իսլամական «Ազադ» համալսարանի պրոֆեսոր է։

Գիրք հրատարակելու համար Իրանում անհրաժեշտ է ստանալ երկի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության համապատասխան բաժնի պաշտոնական թույլտվությունը։

Իրանում արգելվել է Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակումը