Տիբեթում արգելել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը
Չինաստանի իշխանություններն արգելել են պոլիէթիլենային տոպրակների գործածումը Տիբեթի ինքնավարությունում՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրները։ Այս մասին հաղորդում է Korrespondent–ը։
Մասնավորապես, արգելվել է 0,025 մմ–ից ավելի բարակ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու վաճառքը։
Արգելքն ուժի մեջ կմտնի մինչև այս տարվա վերջ։ Չինաստանի կառավարությունը նաև պարտադրել է պաշտոնյաներին միջոցներ ձեռնարկել, որոնք կխթանեն բնական նյութերից պատաստված փաթեթների գործածումը բնակչության շրջանում։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում գործում է օրենք, որով արգելվում է օգտագործել անվճար պոլիէթիլենային տոպրակներ սուպերմարկետներում։ Նմանատիպ օրենք է գործում նաև Սան Ֆրանցիսկոյում։










