Շոգի պատճառով Ռիգայի հեռուստաաշտարակը երկարել է
Շոգի պատճառով Ռիգայի հեռուստաաշտարակը երկարել է 4 սանտիմետրով՝ դառնալով ամենաբարձր աշտարակը ԵՄ տարածքում։
Այս մասին հաղորդում է Delfi ինտերնետ պորտալը՝ վկայակոչելով Լատվիայի պետական ռադիո և հեռուստակենտրոնը։
368-մետրանոց աշտարակը պատրաստված է պողպատից, որը, ինչպես ցանկացած այլ մետաղ, բարձր ջերմաստիճանի պայմաններում ընդարձակվում է։
+32 աստիճանի պայմաններում աշտարակը երկարում է 4 սանտիմետրով։
Ռիգայի հեռուստաաշտարակը կառուցվել է 1986թ.։










