Այս տարի աշխարհում գրանցվել է պատմության ամենաշոգ հունիսը

16:50 • 19.07.10

Այս տարվա հունիսն ամենաշոգն էր մետեոուսումնասիրությունների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությանը։
Աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում և երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում, գրանցվել է սովորականից բարձր ջերմաստիճան։ Այսպիսով՝ այս տարի հունիսի ջերմաստիճանը գերազանցել է նախկին՝ 2005թ. ռեկորդը։

Օթերևութաբանների տվյալներով՝ բարձրանում է նաև Երկրագնդի խոնավության մակարդակը։ Խոնավության հատկապես բարձր մակարդակ է գրանցվել Հնդկաստանում, Չինաստանի հարավում, Եվրոպայի հարավում և ԱՄՆ–ի կենտրոնական շրջաններում։

Բացի այդ, այս տարի Արկտիկայում գրանցվել է բևեռային սառցադաշտերի ընդհանուր մակերեսի ամենացածր ցուցանիշը:

Այս տարի աշխարհում գրանցվել է պատմության ամենաշոգ հունիսը